211652_close_icon
views-count1711 դիտում article-date 11:07 16-09-2014

ԵԱՀԿ-ը հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում

Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահիօ անձնական ներկայացուցչի մանդատի՝ սեպտեմբերի 17-ին մշտադիտարկում կանցկացվի ԼԶՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում՝ ադրբեջանական Գյուլիստան գյուղի ուղղությամբ: Հայկական կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի շարովը, Իրժի Աբերլեն, ինչպես նաև Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ, Մարկուս Ուիդմերը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ենրկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստոֆը և Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ, Մարկուս Սևիմը:

Նմանատիպ նյութեր