2564 դիտում
10:25 26-11-2019
Ի՞նչ մեսիջ էր ուղարկում Սորոսի հիմնադրամը ՀՀ ԱԱԾ-ին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ռեստարտ» նախաձեռնության անդամները երեկ աննախադեպ մի հավաք էին կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց` պահանջելով, որ ուժային կառույցները քաղաքացիներին պաշտպանեն սոցցանցային հարձակումներից, որոնց զոհ են դառնում նաև իրենք։ Ինչո՞ւ աննախադեպ: Բանն այն է, որ թեև առաջին հայացքից շատ ողջամիտ և արդարացի պահանջ է, նկատենք սակայն, որ ԱԱԾ-ն մշտապես է ապաքաղաքական կառույց եղել, և միշտ որևէ հարցի առնչությամբ ու որևէ տոնայնությամբ իշխանություններին քննադատելիս ԱԱԾ-ն հիմնականում շրջանցվել է, երկրի այս գաղտնի կառույցին չեն թիրախավորել:
Ի՞նչ մեսիջով էին իրականում հավաքվել «Ռեստարտ»-ի երիտասարդները ԱԱԾ շենքի դիմաց, ո՞րն էր նրանց այդ խիստ տոնայնության իրական նպատակը: Թերևս դժվար չի լինի հասկանալ, եթե մոտենանք «Ռեստարտ»-ի ֆինանսական ակունքներին` «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստան» (Սորոսի հիմնադրամ ), որը «Ռեստարտին» 20,000 դոլար դրամաշնորհ է տրամադրել, իհարկե, առանց նախապայմանի: Եվ ուրեմն ի՞նչ է ստացվում. Սորոսի փողերով սնվող երիտասարդների ձեռքերն արդեն ազգային անվտանգության հատվածի՞ն են հասնում:
Հիշեցնենք, որ պատասխանելով հարցին՝ «Արդյոք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է»` Արթուր Վանեցյանն արձագանքել էր. «Եթե կարճ պատասխանենք՝ այո»:
Եվ ուրեմն այս հայտարարությունից հետո ի՞նչ մեսիջ էր ուղարկում Սորոսի հիմնադրամը ՀՀ ԱԱԾ-ին դժգոհության այս հրապարակային ակցիայի միջոցով:
Թեև, մյուս կողմից, հանուն արդարության պետք է նշել, որ երիտասարդների կողմից բարձրացված բոլոր հարցերն էլ խիստ մտահոգիչ են, ու հետհեղափոխական Հայաստանում էլ մնում են չլուծված»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2587 դիտում
21:26 26-11-2018
Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը