211652_close_icon
views-count2587 դիտում article-date 21:26 26-11-2018

Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում

Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ինստիտուտը երկուշաբթի հայտարարել է, որ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում՝ տեղեկացնում է Reuters-ը։ Կազմակերպությունն այս մասին հայտարարել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրել էր ժողովուրդներին պառակտելու և ոչնչացնելու մեջ։ Հիմնադրամը հայտարարել է, որ դարձել է թուրքական ԶԼՄ-ների «անհիմն մեղադրանքների» թիրախ, ինչն անհնար է դարձնում երկրում կազմակերպության հետագա գործունեությունը։ Բացի այդ, կազմակերպությունը բախվել է Թուրքիայի ՆԳՆ հետաքննությունների հետ, որոնք կապ են փնտրում հիմնադրամի և 2013թ․ Գեզի այգում տեղի ունեցած բողոքի ցույցերի միջև։ Կազմակերպությունը հերքում է իր առնչությունն այդ դեպքերին։

Նմանատիպ նյութեր