211652_close_icon
views-count3365 դիտում article-date 13:20 27-11-2019

Աննա Հակոբյանը Գեղարքունիքում ծանոթացել է Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի հաջողության պատմություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։ Ինչպես Ճամբարակ համայնքում Աննա Հակոբյանին Անժելա Ծաղկյանն ու Նվեր Սարիբեկյանը պատմել են իրենց հաջողության պատմությունը՝ ներկայացրել, որ կազմակերպության աջակցությամբ զբաղվում են անասնապահությամբ, ինչի շնորհիվ թե՛ եկամուտներն են սկսել ավելանալ, թե՛ կենսամակարդակն է բարելավվել, թե՛ տան պայմանները։ «Կարող ենք համարել, որ ձեր ընտանիքի դեպքում առաջին քայլն է արվել շատ անհուսալի վիճակից դուրս գալու համար, որը սակայն բավարար չէ, և ձեր ձգտումներն այսքանով չպետք է ավարտվեն։ Ես ձեր ապագան պատկերացնում եմ որպես փոքրիկ անասնաբուծական ֆերմայի սեփականատերեր։ Կենտրոնացեք այն աշխատանքի վրա, որը դուք կարողանում եք անել, և վստահ եմ, որ արդյունքները սպասեցնել չեն տա»,- ասել է Աննա Հակոբյանը՝ պայմանավորվելով, որ երկու տարի հետո կրկին հանդիպելու են, սակայն այդ ժամանակ ամուսիններն արդեն պետք է ընդլայնած լինեն իրենց բիզնեսն ու արդեն ունենան նոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Դրախտիկ գյուղում Զարուհի Պետրոսյանը ներկայացրել է իր հաջողության պատմությունը՝ շեշտելով, որ մասնագիտացել է խոհարարության ոլորտում, սովորել է նաև թխվածքներ պատրաստել և տորթեր ձևավորել։ Ներկա դրությամբ Զարուհին աշխատում է համայնքի դպրոցում «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության երկարօրյա ցերեկային կենտրոնի ճաշարանում, սակայն մտադրություն ունի ստեղծել իր բիզնեսը։ Երեք երեխաների մայրը սեփական ուժերով արդեն կարողացել է հարդարել բնակարանն ու գնել տան համար դռներ։ «Շատ նպատակասլաց եք, ես ձեզ տեսնում եմ որպես ապագա կին գործարար, քանի որ վստահ եմ, որ առաջին դժվարությունները հաղթահարելուց հետո հետ չեք կանգնելու և առաջ եք գնալու»,- ասել է Աննա Հակոբյանը։ Այցի շրջանակում Աննա Հակոբյանն այցելել է նաև Դրախտիկի միջնակարգ դպրոց, ծանոթացել կազմակերպության երկարօրյա ծառայությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր