2048 դիտում
10:37 29-11-2019
Ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը տևական արձակուրդից հետո դարձյալ մեկնել է արձակուրդ, իհարկե, խիստ կարճատև՝ ընդամենը երկու օր, սակայն այդ արձակուրդը բոլորովին այլ լույսի ներքո է հայտնվում աղբատար մեքենաների նվիրատվության աղմուկի ներքո: Քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է ԿամԱԶ-ների նվիրատու ընկերությունների ցանկը, որտեղ կան նաև հայտնի անուններ ունեցող սեփականատերեր, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը: Սակայն նվիրատուների ցանկի հրապարակումը ոչ թե հանում է հարցերը, կամ նվազեցնում աղմուկը, այլ գործնականում ավելի խճճում պատկերը:
Ի վերջո, ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց: Իսկ տեղյա՞կ էր այդ ամենից, օրինակ, վարչապետ Փաշինյանը, որն ինքը պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման սկզբունքի մասին ու նաև փորձում հնարավոր տարբերակներով հանրությանը ներկայացնել պարբերական հաշվետվություն:
Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղակի անփորձության, սխալ կողմնորոշվելու, քարոզչական մարտահրավերները թերագնահատելո՞ւ, թե՞, այդուհանդերձ, կոռուպցիոն ռիսկի արդյունք է: Հարցերն իսկապես շատ են և անկասկած է, որ դրանք հասնում են արդեն ընդհուպ կառավարող մեծամասնության քաղաքական ղեկավարությանը:
Այն, որ կարողունակ մարդիկ նվիրատվություն կանեն համայնքներին, որևէ կերպ ոչ միայն դատապարտելի չէ, այլ նույնիսկ խրախուսելի: Սակայն ամենատարօրինակն այն է, որ քաղաքապետարանը տվյալ պարագայում հանրությունից գաղտնի է պահել նվիրատվությունը: Այստեղ իրավիճակ է, երբ, մեղմ ասած, բարդ է խոսել «հեղափոխություն-հակահեղափոխություն» բանաձևով:
Ի վերջո, նվիրատվությունը հանրությունից հակահեղափոխականները չէ, որ թաքցրել են: Եվ աղմուկն էլ, ի վերջո, քարոզչական հնարքի կամ նենգափոխման, այսպես ասած, ֆեյք նյուզի տրամաբանությամբ չէ, որ ձևավորվել է, այլ իսկապես հիմնավոր հարցադրումների: Մեծ հաշվով, այդ իմաստով ստեղծված իրավիճակն իրապես եզակի է, որպես աղմկոտ պատմություն և այն կարող է առնչվել քաղաքական տողատակերի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6238 դիտում
13:37 25-02-2019
Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը
1142 դիտում
19:55 31-07-2022
Արցախի Նախագահն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին և մի խումբ նվիրատուների
10081 դիտում
12:19 19-11-2020
733 մլն դրամ՝ հայտնի ՊՈԱԿ–ին Արցախի խնդրից հանրությանը շեղելու և հանրությանը պառակտելու համար․ 168.am
Այս բաժնից
3055 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2857 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր