211652_close_icon
views-count6241 դիտում article-date 13:37 25-02-2019

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Ըստ այդմ՝ հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»: Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ: Հնգյակում են «Հայաստան» համահայկական հիմնադրամը (30 մլն), «Ամերիաբանկը» (11.8 մլն) և Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը (10 մլն): Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ: Խոշոր նվիրատուների տասնյակում են նաև Հայաստանի պարի պետական անսամբլը՝ 9.5 մլն, Անահիտ և Ջավահիր Ծառուկյանները՝ 5-ական մլն դրամ, «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն՝ 5 մլն դրամ: Ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. [img]https://st0.shamshyan.com/editor/0937994001551087435805445.png[/img]

Նմանատիպ նյութեր