211652_close_icon
views-count2468 դիտում article-date 17:43 30-11-2019

Հորդանանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին: Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: [b]ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ [/b] Զոհրաբ Մնացականյանի և Այման Ալ Սաֆադիի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին ժ. 13:50-ին, որին կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը՝ ժ. 14:50-ին: Ժ. 13:50-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժ․ 14:50-ին՝ համատեղ մամուլի ասուլիսը լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։ Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2019թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Նմանատիպ նյութեր