Մաքսիմ Գալկին. Չեմ պատրաստվում նախագահ դառնալ. այստեղ կգնդակահարեն դեռ մինչև երդման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի շոումեն, երգիչ և երգիծաբան Մաքսիմ Գալկինը Կրեմլի պալատում տեղի ունեցած իր համերգի ժամանակ անդրադարձել է դեռևս հոկտեմբերի 2-ին Նովոսիբիրսկում կայացած իր համերգից հետո ձեռք բերած հսկայական հեղինակությանը:
Գալկինը Նովոսիբիրսկում խոսել էր Պուտինի, Ուկրաինայի, խորհրդային ժամանակների և գրաքննության մասին: Համերգի որոշ հատվածներ հանդիսականներից մեկը թաքուն նկարահանել և տեղադրել էր համացանցում: Միայն Յութուբում այդ հատվածի դիտումների քանակը անցել է 5 միլիոնի սահմանագիծը:
Դրանից հետո Գալկինին շատերը համարեցին ընդդիմության նոր առաջնորդ:
«Օգտվելով առիթից, ցանկանում եմ հայտարարել, որ չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, առավել ևս՝ առաջադրվել նախագահի թեկնածու: Մեր մոտ Ուկրաինա չէ, այստեղ կգնդակահարել դեռ մինչև երդման արարողությունը: Այնպես որ հայտարարում եմ, որ այն ամենը, ինչ խոսում եմ համերգներում, դրանք բոլորը «հի-հի, հա-հա» է», ասել է Գալկինը:
Գալկինի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութերում: