3461 դիտում
23:07 03-12-2019
Գարի Քյոսայանի երաժշտության թռիչքը՝ «Կկվի բնի» վրայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը: Քեն Քիզիի գլուխգործոցն ավելի ճանաչված է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին դասված Միլոշ Ֆորմանի ֆիլմով, որում բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ Մակ Մըրֆիի դերը մարմնավորեց Ջեք Նիկլսոնը:
Հայկական բեմում ՄաքՄըրֆիին մարմնավորում է Արմեն Մարգարյանը։ Բեմադրության և վարկածի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է:
Սա, թերևս երևանյան այն բացառիկ ներկայացումներից է, որի համար գրվել է հեղինակային երաժշտություն: Երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր, դաշնակահար, ջազմեն Գարի Քյոսայանն է, որի անունն արդեն իսկ ներկայացման հաջողության գրավականներից է:
Սա բեմադրիչի և կոմպոզիտորի երկրորդ համագործակցությունն է: Առաջինը՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումն էր: «Այս անգամ էլ թեման, այսպես ասած իմն էր, և հաճույքով ընդունեցի Արմեն Էլբակյանի առաջարկը: Հատկապես, որ իր հետ աշխատելը շատ հեշտ է, երկուսս էլ արվեստին մեր յուրահատուկ մոտեցումն ունենք»,-ասում է Գարի Քյոսայանը: - Երաժշտությունը գրել եմ երեք ամսվա ընթացքում: Ներկայացման առանցքային յուրաքանչյուր դրվագ իր երաժշտական թեման ունի: Կա գլխավոր թեմա, կան օժանդակ թեմաներ։
Երաժշտական ոճը՝ ջազի և դասականի միաձուլումն է։ Սակայն, կարևորն այն է, որ թեմաները առանձին երաժշտական կտորներ չեն, որ կա երաժշտական դրամատուրգիա և երաժշտությունն այս ներկայացման մեջ ևս կոչված է բացահայտելու մարդկային հոգեվիճակները»:
Ներկայացման հադիսատեսներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. « երբ հատվում են Էլբակյանի և Քյոսայանի մտքերը՝ ծնվում է հանճարեղ գործ»: Այո, Գարի Քյոսայանի երաժշտությունը հզոր ուժ ունի, այն կարող է կերպար ու միջավայր ստեղծել, առավել ընկալելի դարձնել բեմում ներկայացվող իրադարձության փիլիսոփայությունը՝ տվյալ դեպքում պատմությունն այն մասին, թե ինչպես է մարդ արարածն ընդվզում հիվանդ իրականության դեմ և զոհաբերելով ինքն իրեն՝ փորձում ապրելու հույս ներշնչել նրանց, ովքեր մոլորվել են և փախչում են իրականությունից և, թե ինչ պետք է անի մարդ անհատը, որ ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
21:11 29-11-2019
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5220 դիտում
18:21 01-12-2019
Արայիկ Հարությունյան. «Թռիչք կկվի բնի վրայով» նոր ներկայացումը տպավորիչ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18860 դիտում
20:30 18-02-2020
Տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են