108782 դիտում
13:17 04-12-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. շակալների ոհմակը հոշոտել է 25-ից ավելի ջայլամների, մի քանիսին էլ վիրավորել. բնակիչները հավատում են, որ «Ակբա-Կրեդիտ» բանկը բարի կամք կդրսևորի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Աթուր Զաքարյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը:
Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել են 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ է ստացել: Այս պահին մասնագետները փորձում են պարզել՝ ջայլամները շակալի, թե աղվեսի կողմից են հոշոտվել:
Նշված ֆերման վարկով ստեղծել է Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար:
Տեղում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ֆերմայի սեփականատերը կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:
Ֆերմայի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին. «Նշված տարածքը ամայի էր, ֆերմայի տերը նախ բարեկարգեց տարածքը, կատարեց ծառատունկ և ստեղծեց ջայլամաբուծարան, ինչի շնորհիվ 15-ից ավելի՝ նախկինում գործազուրկ քաղաքացիներ արդեն աշխատանք էին ճարել և հոգում էին իրենց հանապազօրյա հացը:
էս ամենը ֆերմայի սեփականատերն արել է վարկ վերցնելով ու հիմա ուզում ենք հավատալ, որ «Ակբա-Կրեդիտ» բանկը գոնե 2 տարի կսառեցնի տոկոսադրույքները, ինչը մեծ օգնություն կլինի բանկի կողմից Ա. Ասատրյանին»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
08:38 24-04-2014
Տիգրան Սարգսյանին առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը․ Ժողովուրդ
30596 դիտում
14:46 16-03-2020
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մարտի 16-ից կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը