1248 դիտում
17:49 04-12-2019
Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (TPQI) ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։
Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել արդյունավետ համատեղ համագործակցությունը, նշել, որ համապատասխան քայլեր են արվում «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը ՀԲ ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունից։ Նա խոսել է էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, ստարտափներին հարկային արտոնություն տրամադրելու գործընթացի, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհների, տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման ուղղված մոտեցումների, ինչպես նաև «Հայկական վիրտուալ կամուրջ», «ՆերՈւժ» ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին։
Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով TPQI –ի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի 5 ծրագրերում բանկի հետ պետություն-մասնավոր գործակցությանը։
Ծրագրերից առաջինը «Ինժեներական քաղաքի» կառուցումն է՝ շուրջ 10 մլրդ դրամ ֆինանսավորմամբ:
Երկրորդը՝ Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումն է՝ շուրջ 5 մլրդ դրամ։ Հաջորդը Սուպերհամակարգչային կենտրոնի ներդրման ծրագիրն է՝ շուրջ 4 մլրդ ֆինանսավորմամբ: Չորրորդը՝ Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումն է՝ 2,5 մլրդ դրամ ներդրումով, և Գյումրու Պոլիտեխնիկի վերազինման ծրագիրն է՝ 2,5 մլրդ դրամ արժողությամբ:
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի իրականացումը, նշվել է դրա վերակազմավորման ընթացքում ռիսկերի ճիշտ գնահատումը, այդ գործընթացում լավագույն մասնագետներին ներգրավելու կարևորությունը։
Նմանատիպ նյութեր
1119 դիտում
19:10 14-02-2019
Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
1502 դիտում
12:02 19-03-2019
Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենին
1084 դիտում
21:12 15-12-2023
Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
1039 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1117 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1369 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ