9735 դիտում
19:06 04-12-2019
Եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է. Հրանտ Մելիք–Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/HrantBek/posts/10220110491412255]գրառում [/url]է արել, որում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/04/1142144/]մեղադրանքին[/url]։ Գրառման մեջ ասվում է.
«Սերգո Կարապետյանին հիշում եք, չէ՞։ Գյուղնախարար էր աշխատում առաջ։ Ասեմ իմանաք՝ իր անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու։ Ձեր ու սերունդների։ Որովհետև դավաճանները չեն մոռացվում։ Հիշվում են միշտ և դա լավ է։
Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ։
Ասեմ նաև իմանաք, որ եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է։ Արցախի հարցում ցանկացած հակահայկական ծրագրի, բառի, անգամ ստորակետի հակազդեցությունը շատ ուժեղ է լինելու։ Խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին այդ ուղով գնալ կամ ճակատագրի հետ խաղեր խաղալ։ Գործ չունեք։ Լսու՞մ եք՝ գործ չունեք»։
Նմանատիպ նյութեր
16043 դիտում
10:15 20-10-2016
Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա, չարաչար սխալվում է. «Առավոտ»
4102 դիտում
15:25 23-05-2017
ԼՂ հարցում հայկական կողմի բանակցային դիրքորոշումները փոխվել են. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան