2549 դիտում
10:30 05-12-2019
«Պլան գ»-ն, հնարավոր է, ձախողվի․ իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանին առնչվող նրանց «պլան գ»-ն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող օրինագծի հաստատումը, վտանգի տակ է:
Աժ «Իմ քայլը» խմբակցությունում ձգտում են այնպես անել, որ դատավորների վաղաժամ թոշակն ապահովող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկության ժամանակ առավելագույն «կողմ» ձայներն ապահովեն, որպեսզի ընդդիմությանն ապացուցեն, որ նրանց ձեռք մեկնելու կարիքն ամենևին էլ չունեն, և որ առանց ընդդիմության դրական քվեարկության էլ իրենք կարող ուժ են: Խնդիրն այն է, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարել են, որ դեմ են դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելուն վերաբերող նախագծին, ու հենց դրա համար էլ իշխանությունները հայտնվել են ցայտնոտի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական խմբակցությունը նույնիսկ մտադիր է այս օրինագծի քվեարկությունը հաջորդ շաբաթ կազմակերպել, որպեսզի այն պատգամավորները, որոնք գործուղումերի են մեկնել, վերադառնան ու մասնակցեն քվեարկությանը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ իշխանական ֆրակցիան տարակուսանքի մեջ է, իսկական դիլեմայի առաջ են կանգնել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսել է` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքի հետ կապված:
Վարչապետն իր թիմակիցներին ասել է, որ իր համար անհասկանալի են Վ. Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները: Ահա սա է պատճառը, որ վերջնահաշվում իշխանական խմբակցությունում չեն կողմնորոշվում՝ անցկացնել այս օրենքը, թե ոչ: Այդ նախագծի ձեռնարկն, ի վերջո, Վահե Գրիգորյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցներում, ի դեպ, իշխող թիմից շատերն ասել են, որ դեմ են քվեարկելու:
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին գործադիրը հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի կիրառմանը վերաբերող նախագծին, ըստ որի` եթե ՍԴ դատավորները, այդ թվում` նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3985 դիտում
10:01 03-06-2020
Իշխող թիմում էլ են հասկանում, որ վարչապետը շատ դեպքերում ոչ հեռանկարային մոտեցում է որդեգրել, «Փաստ»
1886 դիտում
09:25 07-09-2021
Իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երը ևս ամբողջությամբ զավթելու համար․ «Փաստ»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»