3988 դիտում
10:01 03-06-2020
Իշխող թիմում էլ են հասկանում, որ վարչապետը շատ դեպքերում ոչ հեռանկարային մոտեցում է որդեգրել, «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ներկայիս ճգնաժամային իրավիճակը որոշակի փոփոխություններ է խոստանում նաև իշխող թիմի ներսում։ Ի դեպ, մի շատ կարևոր հանգամանք կա, որը ևս թուլացնում է իշխող քաղաքական ուժի դիրքերն առաջիկա գործընթացներում։
Հարցն այն է, որ ՔՊ-ն, որի առանցքի շուրջ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է իր իշխանությունը, չունի հստակ քաղաքական գաղափարախոսություն։
Եվ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին, որպես վարչապետի թեկնածու, հայտարարում էր, թե իրեն լիբերալ չի համարում, քանի որ ժամանակակից աշխարհում «իզմերը» կորցրել են իրենց նախնական նշանակությունը։
Սակայն այսպիսի գործելակերպն ունի իր վտանգները, քանի որ տվյալ դեպքում մարդկանց միավորում են ոչ թե միասնական գաղափարներն ու ծրագրերը, այլ մեկ անձի՝ տվյալ դեպքում Փաշինյանի կամքը։ Եվ երկու տարին հսկայական ժամանակամիջոց էր, որպեսզի Փաշինյանը քաղաքական հստակեցում սահմաներ, թե որ դաշտում է գործելու իրենց կուսակցությունը։
Իսկ սա ենթադրում էր լողացող գործելակերպից անցում կատարել կոնկրետ քաղաքական գաղափարախոսության որդեգրման, սակայն Փաշինյանը չգնաց այդ քայլին։ Թերևս պատճառն այն էր, որ դրանով վարչապետը կարող էր ուժեղացնել քաղաքական թիմը, բայց միևնույն ժամանակ թուլացնել իր՝ չափից ավելի մեծ դերակատարությունը կուսակցության ներսում։
Ներկայումս իշխող թիմի ներկայացուցիչներն էլ են հասկանում, որ վարչապետը շատ դեպքերում ոչ հեռանկարային և սխալ մոտեցում է որդեգրել ու արդյունքում կուսակցության քաղաքականությունը հյուսել է իր անձնական վարկանիշի ներքո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2549 դիտում
10:30 05-12-2019
«Պլան գ»-ն, հնարավոր է, ձախողվի․ իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»