211652_close_icon

Ինչու՞ էին «Պաստեռնակին մահվան հասցնելու» մեջ մեղադրում Կապուտիկյանին․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count2671 դիտում article-date 10:19 05-12-2019
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անդրադառնալով «Պաստեռնակին մահվան հասցնելու» մեղադրանքին՝ գրականագետ Գ. Հակոբյանը նշել է, որ Պաստեռնակի դեմ քննադատական, հենց բանաստեղծուհու բնորոշմամբ՝ «մի պարզունակ հիմարություն»-ելույթով Կապուտիկյանն իսկապես հանդես է եկել 1956 թվականին գրողների տանը գումարված ժողովում, իսկ բացատրությունն այն էր, որ ելույթի նախօրեին Կապուտիկյանը մի խումբ երիտասարդ գրողների հետ հանդիպում է Սփյուռքից առաջին անգամ Երևան ժամանած՝ «Նաիրի» շաբաթաթերթի խմբագիր Անդրանիկ Ծառուկյանի հետ, ամբողջ օրը շրջում պատմամշակութային օջախներով, իսկ վերջում էլ՝ մինչև գիշերվա 1-2-ը, Կապուտիկյանի տանը շարունակում են հոգևոր ու մի քիչ էլ մարմնավոր,-կոնյակ, սուրճ, մրգեր,-խրախճանքը: «…Երբ առավոտյան զարթնեցի՝ նոր միայն ինձ հաշիվ տվեցի երեկվա մեր արածի մասին. դաշնակցական գրող, հայհոյելու չափ ազատախոս և ազատամիտ արտասահմանյան խմբագիր, ու մենք մինչև ուշ գիշեր շրջել ենք նրա հետ՝ ինքներս էլ միանալով նրա բացախոսությանը մեր կարգերի, մեր կուսակցության հասցեին»: «Գլուխ բարձրացրած «Homo Sovetikus»-ի բնազդական վախը Կապուտիկյանին մղում է ապացուցելու իր «գաղափարական նվիրվածությունը», և նա ամբիոն է բարձրանում՝ հնչեցնելով Պաստեռնակի դեմ ուղղված ելույթը, որի «կվինտ-էսենցիան» Պաստեռնակին Իսահակյանի հետ համեմատելն էր՝ հօգուտ Վարպետի մարդկային, բարեհամբույր, մեր ցավ ու հոգսով ապրող տեսակի»,- մեկնաբանում է Հակոբյանը` հավելելով` զղջումն ու ամոթի զգացումը տանջել է Կապուտիկյանին տարիներ շարունակ՝ ստիպելով այս միջադեպի մասին գրել «Գզրոցներում»: «Ահա սա էր իմ ասածի «կվինտ-էսենցիան», մի պարզունակ հիմարություն, որը, սակայն, ցեխաջրի ցայտեր թողեց ինձ վրա, մնաց ներկաների և, ամենից շատ, իմ հիշողության մեջ...»,- ասել է Կապուտիկյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր