211652_close_icon
views-count2699 դիտում article-date 21:17 05-12-2019

Դեկտեմբերի 6-ին հայտնի կդառնան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուները

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ ՀՖՖ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները: Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել միջոցառումը, պետք է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:15-ին, ներկայանան ՀՖՖ գրասենյակ՝ իրենց լրագրողական բեյջերով: 18:30-ից հետո և առանց բեյջ ներկայացած լրագրողները հնարավորություն չեն ունենալու ներկա գտնվելու վերոնշյալ միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր