211652_close_icon
views-count3641 դիտում article-date 11:32 07-12-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզ՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել է Լոռու մարզ՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հուշարձաններին: Փաշինյանի հետ են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ՏԿԵ նախարր Սուրեն Պապիկյանը, մարզպետը: «Այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է. այցելում եմ Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր