211652_close_icon
views-count3843 դիտում article-date 20:40 07-12-2019

Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից

Թուրքիայի զինուժը Սիրիայից կհեռանա միան այն ժամանակ, երբ իրեն այդ մասին խնդրի սիրիացի ժողովուրդը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հողորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Մենք չենք հեռանա Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ սիրիացի ժողովուրդը չի ասել. «Շնորհակալություն, դուք արդեն կարող եք գնալ»»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում: Թուրք առաջնորդը հավելել է, որ Թուրքիան մտադիր է Սիրիայում «մինչև վերջ կիրառել իր լիազորությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից»: Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին ռազմարշավ էր սկսել Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվող քրդական զորամիավորումների դեմ: Հոկտեմբերի 22-ին Պուտին-Էրդողան բանակցություններից հետո հրադադար է հաստատվել՝ պայմանով, որ քրդական ուժերը կհեռանան սահմանից մինչև 30 կմ հեռավորությամբ տարածքից:

Նմանատիպ նյութեր