211652_close_icon
views-count2423 դիտում article-date 18:15 11-12-2019

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքների թեմայով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, լսելով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների զեկույցները՝ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր