1176 դիտում
18:28 11-12-2019
Նախարարությունում կայացել է սուր շնչառական վարակների առկա իրավիճակին նվիրված քննարկում
Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Երևանի առանձին բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կարևորելով այս հանդիպումը՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծել է յուրաքանչյուր կառույցի մասնակցությունն ու դերակատարումը գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման գործընթացում:
Քննարկմանը զեկույցով հանդես է եկել ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ներկայացրել է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակը, հոսպիտալացված և պոլիլինիկական կազմակերպություններ դիմելիության պատկերը, տեղեկացրել գրիպի շրջանառող հարուցիչների մասին, ինչպես նաև անդրադարձել է կրթական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման ուղղությամբ իրականացվող մշտադիտարկմանը:
Ներկաներն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում քննարկվել են տոնական օրերին հանրապետության պոլիկլինիկական կազմակերպություններում հերթապահությունների սահմանման հնարավորությունները, բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող մանրամասները:
«Նախարարի հրամանով սահմանված են մի շարք միջոցառումներ` համաճարակային հիվանդություններին համատեղ ուժերով դիմակայելու և այդ հիվանդությունները նվազագույնին հասցնելու ուղղությամբ»,- ասել է Լենա Նանուշյանը` հորդորելով բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սերտորեն համագործակցել նաև մարզերի գործընկերների հետ:
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
20:46 24-01-2014
Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է
1492 դիտում
11:32 14-02-2014
Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում
4795 դիտում
20:27 11-01-2016
Վերին շնչառական ուղիների սուր վարակների համաճարակաբանական իրավիճակը ԼՂՀ-ում
Այս բաժնից
3052 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2848 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր