211652_close_icon
views-count18810 դիտում article-date 19:35 15-12-2019

Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները պարզել են Երևանում 3 պատանիներին դանակահարածի ինքնությունը. դեպքն էլ տեղի է ունեցել Ոսկու շուկայի մոտ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 14-ին, դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ամբողջական տվայլները, և թե որտեղից են նշված տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, Խորենացու փողոցի 29 հասցեում գտնվող Ոսկու շուկայի մոտ, նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 17-ամյա Մարտիկ Ո.-ի հետ, ով էլ կասկածվում է Երևանի բնակիչներ, 18-ամյա Հովսեփ Մ.-ին, 17-ամյա Սերգեյ Ղ.-ին և 18-ամյա Էմիլ Կ.-ին դանակահարելու մեջ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Մարտիկ Ո.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 պատանի: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/14/1142990/?fbclid=IwAR1f712flYorfhdGYVkROSG_J6PFG5oOtiFJ_TDFvlsYjLZhzncYOKL4KoE]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել էին, որ վիրավորներն են՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, իսկ Էմիլ Կ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել էր մնալ հիվանդանոցում: Մինչ Էրեբունու բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, և այդ պահի տվյալներով, բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չէր սպառնում, Կենտրոնի ոստիկանները պարզել էին, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր