42072 դիտում
19:19 18-09-2017
Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են երեկ Վաղարշապատում 29-ամյա տղամարդուն դանակահարածի ինքնությունը. կասկածյալը 18 տարեկան է. ականատեսները հերքել են կրակոցների փաստը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Վաղարշապատ քաղաքի Վազգեն Առաջին թիվ 37 հասցեի մոտ տեղի ունեցած դանակահարության մանրամասներն ու դանակահարողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 29-ամյա Երվանդ Համբարձումյանին կենցաղային հարցերի շուրջ դանակի հարվածներ է հասցրել Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 18-ամյա Տարիել Դավթյանը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի ВАЗ 21015 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ մի քանի ականատեսներ էլ հայտնել են, որ վիճաբանության ժամանակ ոչ մի կրակոց չի հնչել, մինչդեռ երեկ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով չճշտված տեղեկություններ էին տարածվել, թե նշված վայրում կրակոցներ են հնչել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/17/1077597/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 17-ին վիճաբանություն- ծեծկռտուք էր տեղի ունեցել Էջմիածին քաղաքում:
Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի ) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Վաղարշապատնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում էր վիրավորի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Տեղեկություննրերը, թե Վաղարշապատում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ոչ մի կրակոցներ չեն հնչել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: