211652_close_icon
views-count2559 դիտում article-date 17:22 17-12-2019

Չինաստանում Օզիլի անունը հանել են որոնողական համակարգերից և արգելել «Արսենալին» հիշատակել պետական ԶԼՄ-ներում

Չինաստանում խիստ զայրացած են «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի վարքգծից: Չինական պետական լրատվամիջոցները «Արսենալին» զգուշացրել են, ակումբի անունը արգելքի տակ կլինի, քանի դեռ թիմի ղեկավարները ներողություն չեն խնդրել Օզիլի գրառման համար: Բացի այդ, Օզիլի սոցէջերը չինական սոցցանցերում արգելափակվել են, իսկ «M10» ակումբը, որն ուներ 30 հազար անդամ, ցրվել է: Չինաստանի իշխանությունները որոնողական համակարգերին նաև կարգադրել են հանել գերմանացի ֆուտբոլիստի անունը փնտրտուքներից: Հիշեցնենք, որ Օզիլը դատապարտել էր Չինաստանի արևմտյան նահանգներում ույգուրների դեմ հալածանքները: Դրանից հետո Չինաստանում չեղարկել էին «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, թեպետ լոնդոնյան ակումբը չէր աջակցել Օզիլին:

Նմանատիպ նյութեր