1910 դիտում
20:18 17-12-2019
Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ»
Տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահելով ուշադրության կենտրոնում՝ այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ»:
Այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է խնամյալների իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ: Մասնավորապես, ուսումնասիրվել են կենցաղային ու շենքային պայմանները, տրամադրվող սնունդը, սոցիալական ծառայությունների որակը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի պայմանները, տրամադրվող դեղորայքը:
Հաստատության ղեկավարության և խնամյալների հետ քննարկվել են նաև անհրաժեշտության դեպքում խնամվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունների մատուցման մեխանիզմները:
Այցի արդյունքում վեր են հանվել տուն-ինտերնատում առկա մի շարք խնդիրներ, ինչպես նաև որոշ խնամյալների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնց լուծման նպատակով Պաշտպանը հանդես կգա կոնկրետ գործողություններով ու առաջարկություններով:
Պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ տարեցների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1425 դիտում
14:47 27-07-2021
Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
1661 դիտում
20:39 27-07-2022
Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն
1069 դիտում
17:47 16-12-2022
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
550 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
583 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1195 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN