211652_close_icon
views-count3982 դիտում article-date 09:23 18-12-2019

Փաշինյանի աջակցության աստիճանին հասնելու համար այլ ղեկավարներ ամեն ինչ կանեին․ «Ամերիկայի ձայն»

Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է և Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում, [url=https://www.amerikayidzayn.com/a/5209794.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում 76 տոկոս է կազմում. «Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»: Նիքսի խոսքով, վարչապետի և կառավարության բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարևորագույն ցուցանիշն է. «Մեր հարցման առավել կարևոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում և պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է: Դա ինքնին ցնցող է»: Միևնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական և տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշում է Սթիվեն Նիքսը. «Ըստ մեր ստացած արդյունքների, ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար»: Հանրապետական միջազգային ինստիտուտի ներկայացուցչի կարծիքով, այն փաստը, որ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի աջակցությունը ցածր մակարդակի վրա է մնում, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանություններին հաջողվում է լիարժեք կապ պահպանել հասարակության հետ. «Գործող կառավարությունը շատ արդյունավետ է հաղորդում իր ասելիքը և ծրագրերը քաղաքացիներին, ինչի մասին վկայում են տվյալները: Իսկ ահա նախկին իշխանությունների ուղերձը արձագանք չի գտնում քաղաքացիների շրջանում»:

Նմանատիպ նյութեր