2452 դիտում
10:04 19-12-2019
Ո՞վ է նա, ում հետ ռուսները կարողանում են բանակցել և փոխզիջումներ գտնել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր առիթներով նշվել է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ռուս գործընկերների հետ շփումների հետ կապված որոշակի խնդիրներ են ունենում, հիմնականում դա կապված է ՀՀ կառավարող շրջանակների՝ մինչ իշխանություն եղած ժամանակահատվածը ծավալած գործունեության հետ։
Չնայած և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ իշխանության մյուս ներկայացուցիչները քանիցս հայտնել են, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», սակայն անզեն աչքով էլ ակնհայտ է, որ կան զգալի խութեր։
«Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ ներկայումս ռուսական քաղաքական շրջանակների համար հայաստանյան ներկայիս իշխանություններից ամենաընդունելի անձնավորությունը, ում հետ կարողանում են փոքրիշատե նորմալ բանակցել և փոխզիջումներ գտնել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Ի դեպ, կառավարությունում հենց Գրիգորյանն է ԵՏՄ հարցերով ընդհանուր աշխատանքների, ինչպես նաև ՌԴ հետ կապված փաստաթղթերի պատրաստման պատասխանատուն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6350 դիտում
10:40 09-11-2018
Գրագետ մարդկանց հետ ենք նստած, «մուտիլովկա» բառի հայերեն համարժեքը չեն կարողանում գտնել․ Զոյա Թադևոսյան․ «Փաստ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»