1691 դիտում
14:08 19-12-2019
Հիմա, որ ասեմ՝ քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն՝ ատելության քարոզ է արվում. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ապացուցել, թե ՀՀ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների:
«Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած ինչ են արել, մենք բոլորս գիտենք, այդ թվում, կոնկրետ քաղաքական ուժեր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մանկատան երեխաներին բնակարան ապահովելու ծրագրին, ապա վարչապետն ասաց, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով:
«Չակերտավոր ազգային կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Հիմա, որ գնանք, հետաքննենք, պարզենք ու պարզվի ինչ-որ բան, ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, ճի՞շտ է: Հանուն ազգի պետական միջոցները քաբաբների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ։ Հիմա, որ ասեմ քաբաբ առ քաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
09:41 03-10-2023
Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»
2964 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
781 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
787 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան