2343 դիտում
15:55 20-12-2019
Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները նոր վարչապետի նշանակումից հետո
60-ամյա տեխնոկրատ Հասան Դիաբի նշանակումը Լիբանանի վարչապետի պաշտոնում ցույցերի նոր ալիք Է առաջացրել Բեյրութում: Բողոքի շարժման ակտիվիստները հանրահավաք են անցկացնում սուննի քաղաքական գործչի տան առջեւ՝ քաղաքի մահմեդական մասի Թելեթ Հայաթ պերճաշուք թաղամասում: Դրա մասնակիցները պահանջում են խորհրդարանի արձակում եւ վաղաժամկետ ընտրություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բողոքի երիտասարդ մասնակիցները փակում Է փողոցները Վերդենի, Քոլայի, Թարիք Էլ Ջեդիդի, Քասքասի թաղամասերում, ինչպես նաեւ Հալդե արվարձանում:
«Ալ Մուսթաքբալ»-ի առաջնորդը՝ նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը հրաժարվել Էր կաբինետի ղեկավարի պաշտոնին առաջադրվելուց, իր կողմնակիցներին հորդորել Է ձեռնպահ մնալ փողոցային ակցիաներից եւ ավտոմայրուղիներ փակելուց: Այնուամենայնիվ, մի շաք վայրերում կարգի պահապանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը դեկտեմբերի 19-ին անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբին հանձնարարել Է նոր կառավարություն կազմել Բաաբդա պալատում խորհրդարանական խմբակցությունների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո: Դիաբի թեկնածությունը, որը 2011 – 2014 թվականներին զբաղեցրել Է կրթության նախարարի պաշտոնը, պաշտպանել են 128 պատգամավորներից 69-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
20554 դիտում
09:34 02-05-2018
Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները. մի շարք փողոցներ փակվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1258 դիտում
20:55 11-05-2024
Թբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել են
Այս բաժնից
1048 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3964 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1087 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին