211652_close_icon
views-count2327 դիտում article-date 16:48 20-12-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 21.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Կարեն Մ.-ին, որը մայիսի 8-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր