211652_close_icon
views-count9476 դիտում article-date 09:01 21-12-2019

Ուժեղացված հսկողություն՝ տաքսիների նկատմամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում: Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը և՛ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, և՛ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ: «Նախատեսվում է նաև լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետևել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետևելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- փոխանցեց Արայիկ Ստեփանյանը: Մեր զրուցակիցը պնդեց, որ հսկողությունն ուժեղացվելու է նաև տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձևական չլինի: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր