211652_close_icon
views-count2673 դիտում article-date 09:49 21-12-2019

Մեր ուժեղ ու թույլ կողմերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական ոլորտի վարչական ռեգիստրի տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ ԲՏ ոլորտի կազմակերպությունները 2018 թ. շուրջ 1000-ն եղել։ Ոլորտի շրջանառությունը կազմել է 115 մլրդ դրամ կամ 242 մլն ԱՄՆ դոլար։ Ոլորտում զբաղվածների թիվը 15 000 մասնագետ է: Այս տվյալները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն են: Միջազգային ասպարեզում ինչ դիրք ունի մեր երկիրը: Նախարարությունը վերլուծել է Համաշխարհային նորարարության ինդեքսի (GII) ցուցանիշները՝ հիմք ընդունելով 7 գործոն՝ իրենց ենթագործոններով: Ամփոփ վերլուծության պատկերը ըստ ուժեղ և թույլ կողմերի, ըստ հնարավորությունների և սպառնալիքների է: Այնուամենայնիվ, ինչքան էլ հետազոտություն անենք, ուժեղ և թույլ կողմեր որոշենք, մի բան հաստատ է. ԲՏ-ն էլ առանց շուկայի զարգանալ չի կարող»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր