4515 դիտում
10:41 21-12-2019
Գուցե այն, ինչ ասում է պաշտոնաթող գեներալը, հաճելի է նրանց ականջի համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին և բացահայտել իր ծառայության ժամանակ կատարած աշխատանքների մի մասը: Չեմ կարող ասել, թե նրա բացահայտումներից որոնք են համապատասխանում իրականությանը, որոնք՝ ոչ: Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ հատուկ ծառայությունները միշտ և ամենուր օգտագործվել են և օգտագործվում են իշխանության քաղաքական նպատակների համար, և Հայաստանն այդ առումով ամենևին բացառություն չէ:
Որոշ տեղեկությունների վերաբերյալ թերևս ինձ թույլ կտամ կասկածներ հայտնել: Օրինակ, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը Լուբյանկայից 2007 թվականին հայաստանցի գեներալին տեղեկացրել է, որ Ռուսաստանը ցանկանում է մեր երկրում հեղափոխություն անել կամ՝ որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ վարչության պետին հայտնել է, թե որ շրջաններն է ուզում հանձնել Ադրբեջանին:
Բայց ենթադրենք, որ գեներալի բոլոր պատմածները ճիշտ են: Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք նա, թեկուզ պաշտոնաթող լինելով, իրավունք ունի բացահայտելու այն տեղեկությունները, որոնք իմացել է ի պաշտոնե՝ ԱԱԾ-ում ծառայելու ընթացքում: Օրինակ՝ ո՛ր գործակալի միջոցով է տեղեկություններ հավաքել մեր երկրում աշխատող ԱՄՆ դիվանագետների մասին: Արդյո՞ք մարդիկ, ԱԱԾ ծառայության ընդունվելիս, ստորագրություն չեն տալիս այն մասին, որ իրենց աշխատանքի բերումով ստացած տեղեկություններն իրավունք չունեն հրապարակելու: Արդյո՞ք անվտանգության սպան, թեկուզ պահեստում գտնվող, չպիտի ենթարկվի զինվորական կարգապահությանը:
Ճիշտ ասած, ես նման դեպք Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում: Անվտանգության նախկին բարձրաստիճան սպաները, անկախ նրանից, թե ում էին քաղաքականապես համակրում, որքան գիտեմ, չեն խոսել իրենց նախկին ծառայության մասին: Անգամ ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, որքան էլ արտառոց լինեն նրա ներկայիս գնահատականները, խոսում է իր քաղաքական ընդհանուր ընկալումների և ոչ թե այն մասին, թե ինչ է նա իմացել իր ծառայության ժամանակ:
Տիգրան Բարսեղյանը պատմում է, ըստ էության, ենթադրյալ հանցագործությունների (օրինակ, ապօրինի գաղտնալսումների) մասին: Բայց ինձ թվում է՝ այդ ամենը նա պետք է պատմի ոչ թե լրագրողներին, այլ իրավապահ մարմիններին, և գեներալից ցուցմունք վերցրած քննիչներն են, որ պիտի որոշեն՝ ո՛ր մասն է այդ ցուցմունքներից հրապարակման ենթակա, որը՝ ոչ:
Գուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում, բայց կարծում եմ, իշխանությունները պետք է այս հարցերում կարգուկանոն հաստատեն: Գուցե այն, ինչ ասում է պաշտոնաթող գեներալը, հաճելի է նրանց ականջի համար: Բայց պետությունը և օրվա իշխանությունը տարբեր բաներ են: Իշխանությունները գալիս-գնում են, պետությունը, հուսով եմ, հավերժ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11006 դիտում
20:20 03-10-2017
Դաղստանի ղեկավար է նշանակվել ծագումով ռուս, ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալը
1824 դիտում
10:49 24-10-2019
Գուցե ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանի վրա, թե ով է և ինչու, այլև գնահատենք, թե ինչ է ասում․ «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը