10856 դիտում
20:20 03-10-2017
Դաղստանի ղեկավար է նշանակվել ծագումով ռուս, ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովի հրաժարականը, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-41488505]BBC[/url]-ին:
Դաղստանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ Վլադիմիր Վասիլևը: Նա Դաղստանի ղեկավարի պաշտոնում նշանակված առաջին ռուսն է:
Աբդուլատիպովի հրաժարականի մասին հայտնի էր դարձել անցած շաբաթ: Դեռևս սեպտեմբերի 27-ին Աբդուլատիպովը հաստատել էր, որ հրաժարականի դիմում է գրել՝ պատճառաբանելով տարիքը: Նշենք, որ նա 71 տարեկան է:
Աբդուլատիպովին փոխարինող Վասիլևը 68 տարեկան է: Նա ՌԴ ՆԳՆ պաշտոնաթող գեներալ է: Համակարգից հեռացել է 1999թ-ին: Երբ Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նախագահն էր, Վասիլևը զբաղեցրել է նրա տեղակալի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
4461 դիտում
10:41 21-12-2019
Գուցե այն, ինչ ասում է պաշտոնաթող գեներալը, հաճելի է նրանց ականջի համար․ «Առավոտ»
4714 դիտում
19:57 14-01-2015
Դաղստանի ոստիկանությունում ստուգումներ են նշանակվել՝ ավանակի հետ ֆոտոսեսիայի համար. տեսանյութ
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
640 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1063 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը