Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Թրամփը ստորագրի պատժամիջոցների մասին օրենքը
Ռուսաստանը քաղաքական ու տնտեսական միջոցառումների մի ողջ փաթեթ ունի ԱՄՆ-ի դեմ, որը կընդունի, եթե ՌԴ-ի դմ ամերիկյան պատժամիջոցների մասին օրենքը հաստատվի Սենատի կողմից ու այն ստորագրվի նախագա Դոնալդ Թրամփը։
Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը, փոանցում է Ria Novosti-ն։
«Մենք ժամանակին ընդառաջ գնացինք ԱՄՆ-ի ղեկավարությանը, չարձագանքեցինք Ամանորին Օբամայի անխելքությանը և միջոցառումները կձեռնարկվեն, եթե ամերիկյան պատժամիջոցներն ընդունվեն Սենատի ու Թրամփի կողմից»,-ասել է Ջաբարովը։