211652_close_icon

Արմեն Մելիքբեկյանը 13 ձայնով ընտրվեց ՀՖՖ նախագահ

views-count5270 դիտում article-date 16:40 23-12-2019
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Փակ գաղտնի քվեարկությունում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն։ Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։ «Շնորհակալ եմ բոլորին՝ իմ օգտին քվեարկածներին եւ չքվեարկածներին։ Այսօր հայկական ֆուտբոլում առաջին անգամ, շատ տարիներ անց կայացվել են մրցակցային ընտրությունները։ ՀՖՖ-ում բոլոր գործընթացները լինելու են թափանցիկ։ Կանենք առավելագույնը, որպեսզի արդարացնենք բոլորի սպասելիքները»,- նշեց Արմեն Մելիքբեկյանն ընտրվելուց հետո։ Արմեն Մելիքբեկյանի շնորհակալական խոսքի ընթացքում ՀՖՖ նախագահի պարտված թեկնածու Թովմաս Գրիգորյանը լքեց դահլիճը: Ընդմիջումից հետո տեղի կունենա ՀՖՖ գործադիր կոմիտեի 16 անդամների ընտրությունները։ Առաջադրվել է 24 թեկնածու:

Նմանատիպ նյութեր