2378 դիտում
09:37 24-12-2019
Դեկտեմբերի 30-ը կլինի աշխատանքային. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ կառավարությունում քննարկվում է տարվա աշխատանքային վերջին օրը տեղափոխել նախորդող շաբաթ օր:
Այսինքն, կստացվեր այնպես, որ մարդիկ կաշխատեին մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ, ապա կիրակի օրվանից՝ դեկտեմբերի 29-ից կհանգստանային:
Ի դեպ, նման իրավիճակ եղել է նաև 2013 թվականին, երբ դեկտեմբերի 30-ը դարձյալ երկուշաբթի էր, և կառավարությունը որոշել էր «դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր»:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից նշեցին, որ աշխատանքային օրերի փոփոխման մասին որոշումները, որպես կանոն, կայացվում են ավելի շուտ, և այս դեպքում դեկտեմբերի 30-ը կմնա աշխատանքային օր. այն շաբաթ օր տեղափոխելու որոշում չի լինելու։
Այնինչ, շատերի կարծիքով, հանգստյան օրերի միջև արհեստական խզում չառաջացնելու համար շատ ավելի ճիշտ կլիներ համապատասխան որոշմամբ այդ փոփոխությունը կատարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1926 դիտում
13:37 29-11-2018
Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր
865 դիտում
14:06 02-12-2015
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 2-ը)
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»