211652_close_icon

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

views-count2347 դիտում article-date 15:30 24-12-2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը`անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաջորդ դատական նիստը կայանալու է 2020 թվականի հունվարի 21-ին ժամը 14:00-ին: Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից,նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նմանատիպ նյութեր