1892 դիտում
09:48 25-12-2019
ԿԲ-ում սպասվում են մեծ տեղաշարժեր. Ջավադյանը «ուժեղացնում» է երիտասարդների թիմը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» օրաթերթի՝ Կենտրոնական բանկի մոտ կանգնած աղբյուրների փոխանցած տեղեկությունների, գլխավոր դրամատան ներսում սպասվում են մեծ տեղաշարժեր, որոնք անմիջական ազդեցություն կունենան բանկի ապագա գործունեության վրա։
Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բանկի ներսում ստեղծում է գործադիր կոմիտե։
Գործադիր կոմիտեի ստեղծումը միջազգային կառույցների, ինչպես նաև օրենքի պահանջ է և խրախուսվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Սա, իհարկե, պաշտոնական վարկածն է։
Բայց, ըստ ֆինանսական ոլորտում շրջանառվող խոսակցությունների, եկող տարի հուլիսին լրանում է Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և հեռացող ԿԲ նախագահը, գործադիր կոմիտե ստեղծելով, «ուժեղացնում» է Կենտրոնական բանկում ներկա երիտասարդների թիմը, որը նրա նախագահության տարիներին աճել և բազմաթիվ փորձությունների միջով է անցել։
Այսօր շատերն են արձանագրում, որ ներկայիս ԿԲ-ն գտնվում է պատմականորեն ամենաուժեղ կարգավիճակում թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վերահսկողության և թե՛ դրամավարկային գործառույթների իրականացման գործում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
16:36 31-03-2024
Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն
1191 դիտում
09:16 03-04-2019
«Մահակներ»՝ ՏԻՄ մարմինների գլխին. Իշխանություններն ուժեղացնում են մարզպետարանները. «Փաստ»
6703 դիտում
09:55 17-04-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. «Փաստ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»