2180 դիտում
10:33 25-12-2019
Ով է քո երաշխավորը, հովանավորը․ «Սևան ազգային պարկի» տնօրենի թեկնածուները բողոքում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ էր ներկայացրել մասնակցելու 14 հոգի, բայց մասնակցել են 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին, որը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Սակայն այստեղ հետաքրքիր է, որ Վահե Գուլանյանն այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվեց, քանի որ անընդհատ նրան հիշեցնում էին ինչ-որ քրեական գործերում իր մասնակցության մասին: Եվ հիմա ստացվում է՝ փոխարենը նշանակեցին նրա իրավաբանին:
Մրցույթի մասնակից և հաղթող յոթնյակից Կարեն Սարիբեկյանը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ հանդիպումից. «Մենք հաղթող թեկնածուների հետ եկել ենք նախարարություն…
Առհասարակ, հանդիպում նախարարի հետ չպետք է լիներ, ընթացակարգ չկա: Հերթականությամբ մտնում էինք ներս: Տղերքից դուրս էին գալիս, ասում էին, որ հարցնում են, թե ով է քո երաշխավորը, հովանավորը: Մտածեցի` կատակում են: Բայց երբ ես ներս մտա, ինձ էլ հարցրեցին` երեք հոգու անուն նշեք, թե ով կերաշխավորի, կհովանավորի.. Ո՞նց: Հայաստանում պետք է երաշխավոր լինի՞, որ գործի ընդունեն: Իմ երաշխավորը վարչապետն է…»:
Մասնակիցները պնդում են, որ խորհրդի կայացրած որոշումը պետք է չեղարկվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2412 դիտում
15:24 31-05-2017
Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը
6941 դիտում
19:51 24-07-2017
Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»