1963 դիտում
20:26 25-12-2019
Բյուրեղավանի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին ոսկե շղթան գողացողին ու գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Բյուրեղավանի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։ Գաղտնի հափշտակել էին ոսկե շղթա։ Բաժանմունքի ծառայողների արագ արձագանքման ու օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ գողությունը կատարել է Բյուրեղավանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Կասկածվողը հենց ահազանգի օրը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ու տվեց խոստովանական բացատրություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1330 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
952 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը