1230 դիտում
20:13 25-12-2019
Կառուցապատողները պարտավոր են ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը. ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ
Երևանում կառուցապատողներն այսուհետ շինարարական հրապարակի կազմակերպման պահից պարտավորված կլինեն հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ:
Անցուղիներն ապահովված կլինեն նաև թեքահարթակներով և լուսավորությամբ: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:
Միաժամանակ, սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։
Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատվող տվյալ վայրում։
Նմանատիպ նյութեր
628 դիտում
17:24 22-08-2023
Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. Բելգիայի արտգործնախարար
807 դիտում
12:21 10-01-2023
Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
1264 դիտում
16:41 23-02-2023
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր