2116 դիտում
18:18 26-12-2019
Զոհրապ Եգանյանը ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել և այն ընդունվել է:
Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին:
Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը:
Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման:
Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղաներ ու աղջիկներ, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ: Բարով մնաք, շնորհակալություն»:
Նմանատիպ նյութեր
3372 դիտում
11:38 07-06-2016
Զոհրապ Եգանյանը նոր պաշտոն ունի
2047 դիտում
20:22 17-11-2020
Աշոտ Ղուլյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Այս բաժնից
1000 դիտում
12:50 19-10-2024
Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում է. նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է
3121 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
2053 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ