1878 դիտում
10:22 26-05-2021
Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ընտրություններին․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Վերջինս լինելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:
Պարբերականի տեղեկություններով, Սաֆարյանն իր ազատման դիմումն արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դաշինքի եռյակն այսպիսինն է՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Սեդա Սաֆարյան:
Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:
Նմանատիպ նյութեր
8359 դիտում
10:23 17-05-2017
Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. «Հայկական ժամանակ»
2113 դիտում
18:18 26-12-2019
Զոհրապ Եգանյանը ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
1507 դիտում
12:15 20-05-2014
Ստյոպա Սաֆարյանը՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
937 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1249 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»