6646 դիտում
09:42 28-12-2019
Ստորգետնյա պահեստարանում հայտնաբերված հանածոն տնօրինելու կարգը հստակեցվել է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եթե կարևորագույն նշանակության ստորգետնյա պահեստարան է կառուցվում և օգտակար հանածո է հայտնաբերվում, ապա ինչ է արվելու: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է այդ հանույթի թույլտվության տրամադրման կարգն ու տնօրինման պայմանները: Ընդգծենք սակայն, որ այս պարագայում խոսքը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մասին է:
ՏԿԵՆ-ը վստահեցնում է, որ ներկայումս կարգավորված չեն ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, մինչդեռ դա ռազմավարական նշանակություն ունի պետական շահի և ազգային անվտանգության տեսանկյունից:
Միանգամից ասենք՝ հստակեցված է, որ պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը կարող է տնօրինել կարևորագույն նշանակության օբյեկտ համարվող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացած հանույթը…»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
10:41 20-06-2014
Յուրաքանչյուր երկիր ազատ է տնօրինելու իր տարածքում գտնվող հուշարձանները․ ՀԺ
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»