211652_close_icon
views-count2915 դիտում article-date 15:42 29-12-2019

Բակո Սահակյաը ներկա է եղել ՊԲ պահեստազորային սպաների եւ զինծառայողների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ ներկա գտնվել Պաշտպանության բանակի պահեստազորային սպաների եւ զինծառայողների քառասունչորս ընտանիքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահը շնորհավորել է բոլորին եւ մաղթել երջանկություն, հաջողություններ ու ամենայն բարիք։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների եւ վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նմանատիպ նյութեր