2391 դիտում
13:20 02-01-2020
2019-ին քաղաքական դաշտ բերված կեղծ օրակարգերով իրական աշխատանքն ստվերվում էր. Տարոն Սիմոնյան. tert.am
2019-ը բավականին ակտիվ խորհրդարանական տարի էր թե նախագծերի, թե քննարկված հարցերի տեսանկյունից: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/taron-simonyan/3177909]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Ըստ նրա՝ հասարակությունը շատ ակնկալիքներ ուներ խորհրդարանից, սակայն դրանց փոքր մասն է միայն հաջողվել իրականացնել:
«Հեղափոխությունից հետո հասարակությունն ուղղակիորեն ԱԺ-ի առաջ արմատական օրենսդրական փոփոխությունների խնդիր էր դրել՝ սկսած հարկաբյուջետային քաղաքականությունից, ներդրումային և հարկային քաղաքականությունից և վերջացրած դատաիրավական քաղաքականությամբ: Բայց եթե մեկ տարվա կտրվածքով նայենք, որևէ էական փոփոխություն չկատարվեց և հիմնականում մակերսային, դիպվածային, հատվածային փոփոխություններ կատարվեցին, որոնք, էականորեն միջավայրը չփոխեցին: Հարկային քաղաքականությունը և վարչարարությունը մնացել է նույնը, ներդրումային միջավայրում որևէ աճ չունենք»,- մանրամասնեց նա:
Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ էական օրենսդրական փոփոխություններ չեն եղել նաև դատաիրավական համակարգում, չնայած նրան, որ փոփոխությունների անհարժեշտության մասին պարբերաբար խոսել են:
«Ընդամենը տարվա վերջին կառավարությունը ռազմավարական ծրագիր ընդունեց և դրանից բխող փոփոխություններ, ըստ էության, նախորդ տարի չկատարեց: Մենք ենթադրում էինք, որ գոնե աշնան նստաշրջանի ընթացքում քրեադատավարական, քաղդատավարական, վարչական դատավարության օրենսգրքի վերբերյալ փոփոխություններ կբերվեն, բայց դրանք էլ չբերվեցին: Այս առումով` բավականին բաց թողնված հնարավորությունների տարի էր»,- նկատեց նա:
Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ բերված նախագծերին` անցումային արդարադատության ու վեթինգի վերաբերյալ քննարկումներին, Տարոն Սիմոնյանն ասաց.
«Էականորեն երևում էր, որ ամբողջ քաղաքական դաշտը կեղծ օրակարգերով էր հագեցվում և ներկայացվում էր որպես ճգնաժամ, մինչդեռ որևէ ճգնաժամ չկա, օրերով, ամիսներով մարդիկ խոսում էին այդ թեմայից, որը, իմ կարծիքով, ուղղակի ճնշում էր դատական համակարգի վրա: Մի տարի ծախսեցինք անցումային արդարադատության գաղափարի վրա` հասկանալու համար, թե դա ինչ է, մինչդեռ ընդամենը պետք էր մի ժամ բացել համապատասխան գրականություն կարդալ և նոր միայն հայտարարություններ անել: Հետո վեթինգի վերաբերյալ հայտարություն արեցինք, հետո մի քանի ամիս ծախսեցինք հասկանալու համար, թե դա ինչ է: Կեղծ օրակագը ստվերում էր իրական աշխատանքը»,- ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/02/taron-simonyan/3177909]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
10:18 04-11-2021
Հանրությանն զբաղեցնում են անիմաստ օրակարգերով․ «Փաստ»
2456 դիտում
09:45 16-07-2016
Միջանձնային հին խնդիրները ստվերվում են Գյումրիի ՏԻՄ ընտրություններում. «Չորրորդ իշխանություն»
4047 դիտում
12:08 08-05-2020
Ցավով արձանագրեմ.հայության համար խորհրդանշական դարձած այդ օրը ստվերվում է խայտառակ դատավարությամբ. Բալասանյան
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր