1082 դիտում
10:18 04-11-2021
Հանրությանն զբաղեցնում են անիմաստ օրակարգերով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ուղղակի աշխատանք է պետք, որպեսզի Հայաստանը նորովի տեղավորվի համաշխարհային տնտեսության՝ վերաձևման ենթարկվող շղթայում։ Բայց Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում առաջ եկած հնարավորությունների և ժամանակի կարևորությունը, քանի որ հանրությանն զբաղեցնում են անիմաստ ու ստեղծված իրավիճակում ոչ տեղին օրակարգերով։ Օրինակ՝ իշխանությունների ուշքն ու միտքը պտտվում է Ամանորի հանգստյան օրերը կրճատելու շուրջ։ Անգամ Մայր Աթոռն է դիմել Ազգային ժողովի խմբակցություններին՝ որպես ոչ աշխատանքային օրեր պահպանել հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր:
Բայց իրենց նախաձեռնությունը հիմնավորելու նպատակով իշխանություններն անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում, ասենք՝ եթե հունվարի առաջին շաբաթվա ընթացքում մարդիկ աշխատեն, դրա արդյունքում տնտեսական լուրջ աճ կգեներացվի, կամ՝ էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարում է, թե Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել են, որ մարդիկ շատ ապրանք չսպառեն, գնաճ չլինի։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Միայն մի հարց. իսկ գուցե հենց սպառման ա՞ճն է, որ նպաստում է տնտեսության աշխուժացմանը։ Մի խոսքով՝ իշխանությունները հետևողականորեն զբաղված են «թիթեռ նկարելով» ու ինքնարդարացման ճանապարհին օրը մի անհեթեթություն դուրս տալով: Ասենք՝ ինչ ասես արժե առողջապահության նախարարի խոսքը պատվաստման հետ կապված հերթերի մասով, ինչին մենք օրերս էինք անդրադարձել:
«Բոլոր երկրներում էլ մարդիկ գնում են, հերթ են կանգնում և պատվաստվում են: Հերթ կանգնելու մեջ, կարծում եմ, որևէ սարսափելի բան չկա: Կային ամիսներ, որ հերթ չկար, այսինքն, պետք էր մի փոքր ավելի շուտ դիմել պատվաստվելու և հերթերի չկանգնել»: Հասկանում եք, չէ՞, իրենց ապաշնորհության պատճառով չէ, որ այս վիճակն է, իրենց ձախողումների պատճառով չէ, որ այս վիճակն է, ուղղակի մարդիկ այն ժամանակ չէին պատվաստվում, երբ հերթ չկար: Լավ, խելացի մեկը չկա՞, որ առողջապահության իրավաբան նախարարին հուշի, որ այն ժամանակ մեծ քանակով պատվաստվելու դեպքում նույն հերթերն էին լինելու:
Իսկ գուցե դո՞ւք ողջ կառավարությունով աշխատել չգիտեք, իսկ գուցե դո՞ւք ոչինչ կազմակերպելու ունակ չեք: Մտածելու բան է, չէ՞»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2391 դիտում
13:20 02-01-2020
2019-ին քաղաքական դաշտ բերված կեղծ օրակարգերով իրական աշխատանքն ստվերվում էր. Տարոն Սիմոնյան. tert.am
1580 դիտում
10:03 09-03-2021
«Քայլողների» պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է․ «Փաստ»
1851 դիտում
13:48 20-02-2015
Կիմ Չեն Ինը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը