211652_close_icon
views-count3865 դիտում article-date 15:00 04-01-2020

Մինչև 2025թ.-ը կավարտենք Արցախի գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները. Ա. Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիմնականում մինչև 2025թ.-ը կավարտենք Արցախի բոլոր գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին վարչապետ, այժմ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Անցած ավելի քան մեկ տասնամյակում հանրապետության համաչափ զարգացման համար կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ գյուղերում և քաղաքներում իրականացնելով խմելու ջրով ապահովելու, գազաֆիկացման, ճանապարհաշինության, դպրոցաշինության, համայնքային ժամանակակից կենտրոնների կառուցման և ենթակառուցվածքների ստեղծման բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք տեղերում մեծապես փոխել են կյանքի որակը: Կցանկանայի անդրադառնալ այդպիսի մի ծրագրի, որը նախատեսում ենք նոր ծավալով շարունակել առաջիկա տարիներին: Խոսքը գյուղական համայնքների ներքին ճանապարհների սալապատմանն է վերաբերում: Ծրագրի մեկնարկը տրվել է 2011թ.-ին՝ Ճարտար համայնքից: Բյուջետային սուղ միջոցներով պայմանավորված՝ անցած տարիներին այս ուղղությամբ տարված աշխատանքները մեզ համար գոհացուցիչ չէին, չնայած այն հանգամանքին, որ «Հայկական գյուղերի զարգացման» հիմնադրամն (հիմնադիր՝ Վլադիմիր Ավագյան) այս ընթացքում շոշափելի աջակցություն է ցուցաբերել ծրագրի իրականացմանը՝ Ճարտարից բացի, նաև այլ համայքներում: Կենսական նշանակության այս նախագիծը առաջիկա քաղաքական գործընթացներում հանդիսանալու է մեր նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկը, և, հաջողության դեպում, հիմնականում մինչև 2025թ.-ը կավարտենք Արցախի բոլոր գյուղական համայքների ներքին ճանապարհների սալապատման աշխատանքները: Իսկ ստորև ներկայացված տեսանյութը իմ պապենական Խաչմաչ գյուղի մասին է, որտեղ «ցեխին հրաժեշտ են տվել» 2017թ.-ին: Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում մեր գյուղից ոչ մի ընտանիք չի տեղափոխվել, հակառակը՝ Խաչմաչում վերջերս հաստատվածների օրինակներ ունենք»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր