Արայիկ Հարությունյան. 3 տարում կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող շենքերի տանիքների վերանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը:
Ազբոշիֆերի փոխարեն ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը:
Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա»: