41856 դիտում
09:24 08-01-2020
Իրանում կործանվել է ուկրաինական Boeing 737 օդանավը. կա 180 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունվարի 8-ին, Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող՝ 180 ուղևորներով ուկրաինական օդանավը:
Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20200108/1563176526.html]РИА Новости[/url]-ն՝ հղում անելով [url=https://www.tasnimnews.com/]Tasnim [/url]գործակալությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ պատճառը «տեխնիկական խնդիրներն» են եղել:
Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց:
Կործանված օդանավը ուղևորատար Boeing 737 է, ներսում գտնվել են 167 ուղևորներ, մյուսներն անձնակազմի անդամներ են: Ինքնաթիռը Իրանի մայրաքաղաքից ուղևորվել է Կիև:
Reuters գործակալության տվյալներով՝ օդանավում գտնվող բոլոր 167 ուղևորներն ու անձնակազմի 13 անդամները զոհվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5866 դիտում
12:14 10-04-2016
Նովոսիբիրսկում վթարային վայրէջք է կատարել Boeing 737-800 օդանավը
8593 դիտում
11:00 04-05-2019
ԱՄՆ-ում 143 ուղևոր տեղափոխող Boeing 737 օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
484 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
499 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար